Պորոշենկոն խոստացել է օդաչու Նադեժդա Սավչենկոյին մի քանի շաբաթից վերադարձնել Ուկրաինա
Ռուսատսանում լրագրողների սպանության համար ազատազրկման դատապարտված ուկրաինացի զինվորական, օդաչու Նադեժդա Սավչենկոն կարող է ազատ արձակվել մի քանի շաբաթից: Այդ մասին հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Ես այժմ հաստատուն հույս ունեմ, որ մի քանի շաբաթվա ընթացքում նախագահական ինքնաթիռը իմ ներկայացուցիչների հետ Նադեժդային կվերադարձնի Ուկրաինա: Կարծում եմ, որ անձամբ ինձ և շատ ուկրաինացիների համար դա մեծ տոն է լինելու»,-մեջբերում է Interfax Ukraine-ը:
Պորոշենկոն միևնույն ժամանակ կոչ է արել քաղաքական գործիչներին չմիջամտել Սավչենկոյի ազատ արձակման գործընթացին: