Պորոշենկոն Պուտինին խնդրել է ազատ արձակել օդաչու Նադեժդա Սավչենկոյին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինուհի օդաչու Սվետլանա Սավչենկոյին ազատ արձակելու խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի փոխղեկավար Վալերի Չալին «Շոիտեր Live»-ի եթերում:
«Ուկրաինայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հստակորեն բարձրացրել է Նադեժդա Սավչենկոյին անհապաղ ազատ արձակելու հարցը: Հույս ունեմ, որ նման անմիջական դիմումը արդյունք կտա»,-ասել է Չալին:
ԵԱՀԿ ԱՄՆ-ի պատվիրակությունը գտնում է, որ Ռուսաստանում Ուկրաինայի քաղաքացիների, մասնավորապես Նադեժդա Սավչենկոյի և կինոռեժիսոր Օլեգ Սենցովի՝ կալանքի տակ պահվելը խախտում է Դոնբասում իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ-ի ստանձնած պարտավորությունները: Միևնույն ժամանակ Մոսկվայում գտնում են, որ ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Մինսկի արձանագրությունը չի տարածվում Ուկրաինայի քաղաքացիների վրա: