211652_close_icon
views-count28799 դիտում article-date 12:15 18-03-2016

Սարի-Թաղում աղմկահարույց դանակահարության և սպանության փաստով կասկածյալ եղբայրները կալանավորվեցին և տեղափոխվեցին Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մարտի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբաշարեն վարչական շրանների քննչական բաժնի ավագ քննիչ Գրիգոր Մղդեսյանը միջնորդություն է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Սարի-Թաղի բնակիչներ, եղբայրներ, 25-ամյա Նարեկ Պետրոսյանի և 26-ամյա Դավիթ Պետրոսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Վլադիմիր Գրիգորյանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և եղբայրները դատարանից տեղափոխվել են Նուբարաշենի բանտ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/15/79605/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների հետ արդեն իրացնելով ստացված տեղեկությունները, մի քանի դարանակալումներ էին կատարել մարտի 13-ին Սարի-Թաղում տեղի ունեցած աղմկահարույց վիճաբանության և սպանության ժամանակ նշված վայրում գտնվող մի քանի կասկածյալների գտնվելու վայրերում: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն կեսգիշերին ոստիկանության Նոր Նորքի բաժին էին ներկայացել Սարի-Թաղի 10-րդ շարքի 8-րդ տան բնակիչներ, 26-ամյա Դավիթ Պետրոսի Պետրոսյանը և նրա եղբայրը՝ 25-ամյա Նարեկ Պետրոսի Պետրոսյանը: Վերջիններս Նոր Նորքի ոստիկանությունում խոստովանել էին, որ վիճաբանությանը մասնակցել են իրենք՝ մահացածի և վիրավորների հետ Սարի-Թաղում, որի ժամանակ էլ Դավիթը իր մոտ եղած դանակով հարվածներ էր հասցրել նշված անձանց: Այդ ամենը կատարելուց հետո Դ. և Ն. եղբայրները դիմել էին փախուստի, իսկ Դավիթն էլ դեպքի վայրում ունեցել էր հանցագործության գործիք դանակը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները Երևանի ոստիկանության և Էրեբունու բաժնի իրենց գործընկերների հետ անգամ եղբայրների լուսանկարներն էին փոխանցել Հայաստանի սահմաններում տեղակայված հսկիչ անցակետերին և Զվարթնոց օդանավակայանի իրենց գործընկերներներին, որպեսզի նրանք չկարողանային լքեին Հայաստանը ու, հավանաբար, եղբայրներն ու նրանց հարազատները, տեսնելով, որ ոստիկանությունը ամբողջությամբ տիրապետում էր դեպքի մանրամասներին ու տեղյակ էր, որ իրենք են կատարել նշված արարքը, այլ ելք չունենալով՝ ներկայացել էին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել էր տղայական ինչ-որ անհեթեթ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եղբայրները ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղափոխվել էին ոստիկանության Էրեբունու բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր