62373 դիտում
17:52 05-02-2019
Աժ նախին պատգամավոր «Շշի Մելոյին» պատկանող «Պարտեզ» ռեստորանի մոտ աղմկահարույց կրակոցների և սպանության փաստով հետախուզվողը հայտնաբերվել է հիվանդանոցում. նա տեղափոխվել է Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 35-ամյա Էմիլ Հարությունյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ, 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով հետախուզման մեջ էր գտնվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հետախուզվում էր հունվարի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում և դրա հարակից տարածքում տեղի ունեցած հանցագործության փաստով:
Նա հայտնաբերվել է ոստիկանների և քննիչների կողմից Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր մարմնի տաբեր հատվածների «կույր վիրավորումներ» ախտորոշմամբ:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/30/1116247/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի որոշմամբ Կոտայքի մարզում հունվարի 29-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում քննչական խումբը հսկայածավալ աշխատանքներ էր կատարել և, համագործակցելով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Աբովյանի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի իրենց գործընկերների հետ, քննչական վարչություն էին հրավիրել մեծ թվով քաղաքացիների:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանություն և քննչական բաժիններ էին հրավիրվել նաև այն անձինք, ովքեր դեպքի օրը առնչություն էին ունեցել այդ թվում՝ հեռախոսային, գործով անցնող բոլոր վիրավորների, մահացածի, կասկածյալների հետ, և բացատրություններ էին տվել թե՛ ոստիկաններին, թե՛ քննիչներին, թե այդ օրը, ինչպես նաև միջադեպի ժամանակ որտեղ էին եղել:
2 տասնյակից ավելի հրավիրվածների մեջ էր եղել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը:
Արդեն հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում Ն. Ծառուկյանը հայտնել էր, թե միջադեպի օրը և միջադեպի ժամանակ որտեղ էր եղել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Ծառուկյանը եղել էր Ծաղկաձորում՝ իրեն պատկանող ավտոմեքենայով:
Իրավապահները Ն. Ծառուկյանի հայտնած տեղեկությունը պարզելու նպատակով այցելել էին Ծաղկաձոր և նրա մատնանշած վայրի հասցեում ստուգել էին տեսախցիկները, որտեղ արձանագրվել էր, որ նրա հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Տեսախցիկները ֆիքսել էին նրա մուտքը և ելքը նշված վայրում, ինչից հետո հերքվել էին այն տեղեկությունները, որ Ն. Ծառուկյանը միջադեպի օրը և միջադեպի ժամանակ եղել էր «Շշի Մելոյին» պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում:
Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք էին տեղափոխվել մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ BMW X5 մակնիշի 08 XՏ 080 համարանիշի, BMW X5 մակնիշի 08 NN 008 համարանիշի, Opel մակնիշի 35 MM 919 համարանիշի և Ford մակնիշի 18 VO 808 համարանիշի ավտոմեքենաները: Նշված հանցագործությունը լիովին բացահայտելու, ժողովրդի լեզվով ասած՝ իրականությունը ջրի երես դուրս բերելու նպատակով քննչական խմբում ներգրավված էին իրենց գործի իսկական գիտակ, պրոֆեսիոնալ, հանրապետությունում բազմաթիվ աղմկահարույց քրեական գործեր քննած քննիչներ, ովքեր անգամ աշխատում էին 24- ժամյա ռեժիմով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 270+
270+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)