211652_close_icon
views-count32973 դիտում article-date 16:48 20-02-2016

Երևանում բուքմեյքերական գրասենյակում աղմկահարույց սպանությունը կատարող և Ռուսաստան փախած կասկածյալ մարդասպանը հայտնաբերվել է. առաջիկայում նա կտեղափոխվի Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության ու հետախուզվողներով զբաղվող վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, թե որտեղ է գտնվում Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Գագիկի Շահինյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական գրասենյակում առանձնակի դաժանությամբ 28-ամյա Արթուր Նազարյանին սպանելու մեջ, որից հետո ստահակը դիմել էր փախուստի՝ հատելով հայ-վրացական սահմանը: Կ. Շահինյանըը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում՝ ՀՀ և ՌԴ ոստիկանության աշխատակիցների համագործակցության արդյունքում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առաջիկայում Օրենբուրգ են մեկնելու ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ Վարդան Հովսեփյանի գլխավորությամբ և ռուսական կողմին են ներկայացնելու անհրաժեշտ փաստաթղթեր, որից հետո 4-5 ամսվա ընթացքում կասկածյալ մարդասպանը տեղափոխվելու է Հայաստան: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/24/73663/]հայտնել [/url]էինք, մեր տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի ավագ քննիչ Արթուր Խաչատրյանը միջնորդություն էր ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի բնակիչ, 32-ամյա Կարեն Գագիկի Շահինյանի նկատմամբ: Դատարանը բավարարել էր ավագ քննիչ Ա. Խաչատրյանի միջնորդությունը և եթե սպանությունը կատարող կասկածյալը հայտնաբերվեր, նա կտեղափոխվեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վերջինս կասկածվում էր դեկտեմբերի 24-ին Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող բուքմեյքերական ընկերությունում 28-ամյա Արթուր Նազարյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկություններով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները ձեռնարկելով հսկայածավալ ու հավաստի օպերատիվ գործողություններ` պարզել էին, որ սպանությունը կատարել էր Կ. Շահինյանը` դեկտեմբերի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, իսկ հետո կարմիր գույնի BMW մակնիշի ավտոմեքենայով առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում հատել էր հայ-վրացական սահմանը, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեպքի մասին իմացել էին ժամը 12:30-ի սահմաններում, երբ արդեն Կ. Շահինյանը, ով փաստացի բնակվել էր Գարեգին Նժդեհի 15 շենքի 45 բնակարանում, արդեն «թռել էր» Հայաստանից: Գ. Շամշյանը հայտնել էր, որ իր տեղեկություններով` կասկածյալ ճիվաղը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել: Հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել էին Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ինչպես նաև Շենգավիթի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ` բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Վերջիններս իրենց խմբերով եղել էին մի քանի հասցեներում և ձեռք էին բերել հիմնավոր ապացույցներ` առանձնակի դաժանությամբ երիտասարդ տղամարդու սպանությունը բացահայտելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/24/73609/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 2015 թվականի դեկտեմբերի 24-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքում գտնվող «Գուդվին» բուքմեյքերական ակումբների ցանցում գործող գրասենյակում հայտնաբերվել էր տղամարդու դի: Ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատում էին ոստիկանության փորձաքրեագետները և դատաբժիշկը: Տեղում էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նշված գրասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դին, և ըստ դեպքի վայրում հավաքվածների, նա 28-ամյա Արթուր Նազարյանն էր: [b]Կասկածյալ, 32-ամյա Կարեն Գագիկի Շահինյանը [/b][img]/ups/images/0483220001455971689401004.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր