211652_close_icon
views-count39041 դիտում article-date 15:00 24-03-2015

32.000 դոլարի շորթում կատարած եղբայրները, որոնցից ավագը նախկին ոստիկան էր, իսկ կրտսերը՝ պետական չինովնիկ, տեղափոխվեցին «Միլիցեքի» և Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 24-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչներ, 55-ամյա Սարգիս Հայրապետյանի և 50-ամյա Հայկ Հայրապետյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը, և Ս. և Հ. Հայրապետյանները, ովքեր հարազատ եղբայրներ են, կալանավորվեցին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սարգիսը, ով ոստիկանութան նախկին աշխատակից է, կոչումով՝ ոստիկանության մայոր, տեղափոխվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (Միլիցեքի բանտ), իսկ Հայկը, ով նախկինում աշխատել է պետական հիմնարկություններում, տեղափոխվեց Նուբարաշենի բանտ: Ավելի վաղ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը նրանց վերաբերյալ [url=http://www.police.am/news/view/nv21315.html]հաղորդագրություն [/url]էր տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Փետրվարի 20-ին, ժամը 03:40-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրազենից կրակոցներ էր արձակել Երևանի Նորքի տներից մեկի` առաջին հարկում գտնվող ավտոտնակների դարպասների ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Քննության ընթացքում ի հայտ եկավ տանտիրոջը հասցեագրված մի երկտող: Համակարգչով տպված տեքստում նամակագիրը նշում էր, թե ինքն է կրակողը, և պահանջում էր` գնել նոր հեռախոսահամար, այն գրել «ԱՏՍ»-ի շենքի մոտ գտնվող կանգառի ապակիների վրա, որից հետո այդ հեռախոսահամարով նա կկապվի տանտիրոջ հետ, որպեսզի նրանից ստանա 32 հազար դոլար, այլապես սպառնում էր վնասել թե նրան, թե ընտանիքի անդամներին: Մարտի 2-ի առավոտյան նույն տան դարպասի բռնակին հայտնաբերվում են մետաղյա լարով ամրացված «ՌԳԴ-5» տեսակի նռնակ և պայթուցիչ: Տանտիրոջը հասցեագրված նոր նամակում էլ նշվում էր, թե «Հաջորդ անգամ գրանատը ռասծյաշկայով կլինի»: Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները պարզում են կասկածյալների ինքնությունը` եղբայրներ, Նորքի բնակիչներ` 1960 թ. ծնված Սարգիս և 1965 թ. ծնված Հայկ Հայրապետյաններ: Սարգիս Հայրապետյանի տան խուզարկությամբ հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով, մեքենայի մեկ զույգ համարանիշ, իսկ նրան պատկանող, Աբովյան քաղաքում գտնվող քարի արտադրամասի խուզարկությամբ հայտնաբերվում և առգրավվում են` երեք ինքնաձիգ, «ՌՊԳ» տեսակի մեկ նռնականետ՝ փամփուշտով, ինքնաձիգի 15 պահունակ` լիցքավորված, ինքնաձիգի 700 փամփուշտ, գազային մեկ ատրճանակ, տարբեր տրամաչափի այլ փամփուշտներ: Նրա եղբոր` Հայկ Հայրապետյանի տնից հայտնաբերվել են համակարգիչ ու տպիչ, որի վրա առկա թղթին տպված էր տուժած տանտիրոջ հասցեն, նաև ինքնաշեն մեկ հրացան: Մարտի 21-ին Սարգիս Հայրապետյանը «Զվարթնոց» օդանավակայանից, իսկ Հայկ Հայրապետյանը` Նորքի իր տնից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Կատարվում է քննություն:» Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր