1359 դիտում
22:10 17-03-2016
Հաստատվել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016թ. ծրագիրը
Գործադիրը հաստատել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը:
Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության որդեգրած տեխնոլոգիական զարգացման և տարածքային համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում իրականացվում է վերոնշյալ տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ծրագիրը, որն ուղղված է ՀՀ մարզերում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչը կնպաստի Երևանի և մարզերի միջև սոցիալ-տնտեսական անհամամասնությունների կրճատմանը, ՏՏ ոլորտի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը:
Համաշխարհային բանկի «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում 2016թ. շարունակվելու է տեխնոլոգիական այդ կենտրոնների գործունեության իրականացման ծրագրի համաֆինանսավորումը: Սակայն հաշվի առնելով այն, որ 2016թ. հունիսի 30-ին ՀԲ վարկային ծրագիրն ավարտվելու է՝ ներկայացվող ծրագիրը 2016թ. հուլիսից սկսած կֆինանսավորվի միայն ՀՀ պետբյուջեի ու Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեությունից գոյացած միջոցների հաշվին:
Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրվում է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ կողմից «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. հոկտեմբերի 7-ը: Համապատասխան որոշմամբ հնարավորություն կստեղծվի վերամշակված աշխատանքներն ավարտելու և արտադրանքն արտահանելու համար:
Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում: Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունները կնպաստեն թղթատարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
910 դիտում
20:42 13-01-2025
Մհերն իրեն դրսևորեց որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի․ «ՀայաՔվե»
1249 դիտում
20:17 13-01-2025
Մհերը լավ հայ էր, պայքարող տեսակ․ Տիգրան Աբրահամյան
1873 դիտում
19:58 13-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան առիթով