211652_close_icon
views-count1838 դիտում article-date 12:22 30-12-2019

«Մեր Մանսուրյանը» համերգային ծրագիրը հնչեց Երևանի և Վանաձորի տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց «Մեր Մանսուրյանը» համերգային ծրագիրը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ տոնական համերգային երեկոյին հրավիրվել էին «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի, «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի և Նորքի տուն-ինտերնատի խնամքի ներքո գտնվող տատիկներն ու պապիկները։ Երեկոյի ընթացքում հնչեցին «Մենք ենք, մեր սարերը»‚ «Աշնան արև»‚ «Ճերմակ անուրջներ»‚ «Մեր մանկության տանգոն»‚ «Հին օրերի երգը»‚ «Գիքոր»‚ «Կտոր մը երկինք» և այլ ֆիլմերի մեղեդիները՝ սիմֆոնիկ նվագախմբի նոր գործիքավորմամբ։ Մաեստրո Տիգրան Մանսուրյանը նշում է‚ որ ֆիլմերի համար գրված իր երաժշտությունը լսելիս անցած տարիներն է հիշում‚ երբ ապրում էր այդ երաժշտությամբ‚ կինոյի‚ թատրոնի‚ արվեստի բնագավառի իր ընկերների հետ էր‚ որոնց հետ երկար տարիներ աշխատել է։ «Ես հուզվում եմ՝ այս ամենը տեսնելով ու լսելով։ Հուսով եմ՝ նաև ունկնդիրը նույն հուզմունքը կապրի՝ լսելով այս համերգային ծրագիրը։ Շատ ոգևորված եմ‚ որ այսօրվա համերգին ներկա են տարեց մարդիկ‚ և կարծում եմ՝ մենք՝ այս տարիքի մարդիկս‚ միմյանց ավելի լավ կհասկանանք։ Մաղթում եմ նրանց քաջառողջություն»‚- ասաց Տիգրան Մանսուրյանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր