Օբաման Կուբայի ժողովրդին ուղղված ելույթով հանդես կգա
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կուբայի ժողովրդին հղված պատմական ուղերձով է հանդես գալու հաջորդ շաբաթ Կուբա կատարելիք իր այցի շրջանակներում, տեղեկացնում է BBC-ն:
ԱՄՆ-ի նախագահը ելույթ է ունենալու Հավանայում՝ Կուբայի ազգային թատրոնում, որտեղ հավաքված կլինի մի քանի հարյուր կուբացի:
Ծրագրված այցի վերջին օրը իսկ նա և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն համատեղ մամլո ասուլիսով հանդես կգան լրագրողների առաջ, չնայած ասուլիսի ձևաչափը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ սա լինելու է ամերիկյան նախագահի առաջին պաշտոնական այցը վերջին 88 տարիների ընթացքում: