211652_close_icon
views-count626 դիտում article-date 12:03 28-05-2015

Երիտասարդական նվագախումբը ելույթով հանդես կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ségur սրահում

Հունիսի 3-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ Ségur սրահում, կներկայացնի «Երիտասարդությունը՝ հանուն խաղաղությանե խորագրով համերգային ծրագիրը։ Այսօր երիտասարդության դերը դառնում է ավելի ու ավելի կարևոր տարբեր ոլորտներում որոշումների կայացման հարցում: Երիտասարդները հավատացած են, որ խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու կարևորագույն գրավականը համամարդկային բարձր արժեքների վրա հիմնված նոր սերունդ կրթելն ու ստեղծագործելն է։ Եվ հունիսի 3-ի համերգով, օգտագործելով երաժշտության ուժը, երիտասարդ արվեստագետներն աշխարհին կհղեն խաղաղության ուղերձներ։ Համերգի ընթացքում հայկական երաժշտական դպրոցի նմուշները կներկայացնի ոչ միայն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, այլև առաջատար խմբեր և արվեստագետներ մեր երկրից՝ «Կատուներե ջազ խումբ, Նարեկ Հախնազարյան (թավջութակ), Միքայել Ոսկանյան (թառ), երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններ, Գևորգ Դաբաղյան (դուդուկ), Նարեկ Կազազյան (քանոն)։ Համերգին կներկայացվեն Արամ Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Ալեքսանդր Հարությունյանի, Միխայիլ Թարիվերդիևի և այլոց ստեղծագործությունները։ [i]Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին[/i]

Նմանատիպ նյութեր