Հայաստանում ելույթով հանդես կգա Չինաստանի սահմանափակ կարողություն ունեցողների երգի ու պարի համույթը
Ս. թ. մարտի 10-13-ը Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա Չինաստանի սահմանափակ կարողություն ունեցողների երգի ու պարի համույթը:
«ՀՀ մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև ստորագրված 2012-2016 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում մարտի 12-ին, ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա համերգ. թատերախումբը կներկայացնի «Իմ երազանքը» ստեղծագործությունների շարքը՝ օպերայի և պարային դրամայի յուրատեսակ միախառնությունով:
Չինաստանի սահմանափակ կարողություն ունեցողների երգի ու պարի խումբը եզակի է, այն յուրաքանչյուր տարի, ավելի քան 150 ներկայացումով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: