Թեհրանի շուկայում հզոր պայթյուն է որոտացել. կա 40 վիրավոր
Իրանի մայրաքաղաք Թեհրանի շուկաներից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Պայթյունի հետևանքով, կա ավելի քան 40 վիրավոր: Ըստ տեղի ԶԼՄ-ների` մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Ըստ նախնական տվյալների` պայթյունի պատճառը եղել է գազի բալոնը: Շուկայում այդ պահին մարդաշատ է եղել, քանի որ Իրանում պատրաստվում են նշել Նոր Տարին:
Այս պահին տեղում աշխատում են փրկարարները:


