Պակիստանում հզոր պայթյուն է որոտացել. կա 15 զոհ, ավելի քան 40 վիրավոր
Առնվազն 15 մարդ է զոհվել Պակիստանի Պարաչինար քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մաիսն հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքից դուրս տանող անցակետում, որի մոտակայքում առևտրականները ձմեռային հագուստ էին վաճառում:
Պայթյունի հետևանքով 47 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում:
Ըստ ականատեսների` պայթյունի կազմակերպիչները 2 տղամարդ են եղել, ովքեր փորձել են լքել դեպքի վայրը, սակայն նրանց կարողոցել են բռնել և փոխանցել տեղի իշխանություններին: