Նիգերիայում հզոր պայթյուն է որոտացել.կա 32 զոհ, 80 վիրավոր
Նիգերիայի Յոլո քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 32 մարդ, կա շուրջ 80 վիրավոր: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պայթյունը որոտացել է մրգի եւ բանջարեղենի շուկայի հարակից տարածքում գտնվող ավտոկայանատեղիում:
Ենթադրվում է, որ դրա կազմակերպիչը «Բոկո Հարամ» իսլամական ծայրահեղական խմբավորումն է, որը չի թաքցնում իր առնչությունն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: