211652_close_icon

Փարիզի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել. կա 17 վիրավոր

views-count7385 դիտում article-date 21:53 01-04-2016
Փարիզի կենտրոնում գտնվող բարձրահարկ շենքերից մեկում հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն: Պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 17-ի; Ըստ տեղի փրկարար ծառայության ներկայացուցչի խոսքերի` տուժել է 11 հրշեջ, որոնցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Պայթյունի պատճառները ճշտվում են: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արատհոսքի պատճառով: Ոստիկանությունը հայտնել է, որ տեղի ունեցածի ահաբեկչական վարկածը բացառվում է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր