8012 դիտում
17:26 13-03-2016
Երևանում Opel-ը բախվել է BMW X5-ին, իսկ հետո մեկ այլ Opel-ի. Opel-ների վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ` մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի Հովհաննիսյան 24/9 հասցեի դիմաց բախվել են Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Լյուդվիգ Ստեփանյանի վարած Opel մակնիշի 34 FR 241 համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Գևորգ Միրզոյանի վարած BMW X5 մակնիշի 77 SS 100 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Opel-ը բախվել է Երևանի բնակիչ, 62-ամյա Քաջիկ Գրիգորյանին պատկանող Opel Vectra մակնիշի 35 PՍ 581 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով վարորդներ Լ Ստեփանյանն ու Ք. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է վարորդներից Լ. Ստեփանյանը:
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+