211652_close_icon
views-count16967 դիտում article-date 22:18 08-03-2016

ՀՀԿ Արմավիրի երիտասարդական կազմակերպության անդամները անակնկալ մատուցեցին գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մարտի 8-ին, ՀՀԿ Արմավիրի տարածքային երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր գեղեցիկ միջոցառում` նվիրված կանանց միջազգային տոնին` մարտի 8-ին: Միջոցառման շրջանակներում հանրապետական երիտասարդները Արմավիր, Մեծամոր, Էջմիածին քաղաքներում և հարակից մի քանի համայնքներում բաժանեցին ծաղիկներ, որոնց վրա նախապես փակցրել էին գեղեցիկ բարեմաղթանքներ, ինչից հետո երիտասարդները կուսակցության գրասենյակում հյուրընկալեցին Արմավիրի մարզում ապրող, «Արևի շող» ՀԿ-ի շահառու, հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների: Միջոցառման այս մասում հանրապետական երիտասարդներից առավել շնորհալիները հանդես եկան երգով, ասմունքով, ինչից ոգևորված` հյուրերից առավել օժտվածները սկսեցին ի ցույց դնել իրենց շնորհները` ասմունքի, երգի ու պարի միջոցով: Հանդիպումը անցավ սպասվածից առավել ջերմ ու անմիջական մթնոլորտում, ինչից խանդավառված` «Արևի շող» ՀԿ-ի անդամները ցանկություն հայտնեցին Ապրիլի 7-ին ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի անդամներին հյուրընկալել «Արևի շող»-ի հարկի ներքո` նշելու Ապրիլի 7-ը` մայրության և գեղեցկության տոնը, ինչը երիտասարդ հանրապետականները սիրով ու ոգևորությամբ ընդունեցին: Հանդիպման վերջում հյուրերը ստացան գեղեցիկ ծաղիկներ ու նվերներ` ՀՀԿ Արմավիրի երիտասարդական կազմակերպության կողմից: Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր