Ռուս-հայկական երիտասարդական միությունը անցկացրեց միջազգային ակցիա՝ նվիրված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 8-ին, մայրաքաղաք Երևանում ռուս-հայկական երիտասարդական միությունը անցկացրեց «Ձեզ սիրելիներ» խորագրով միջազգային ակցիա։
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այսօր տոնում են կանանց միջազգային տոնը և կազմակերպության անդամները, Հյուսիսային պողոտայում և հարակից փողոցներում ակցիայի համազգեստներով, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին նվիրեցին ծաղիկներ և հայտնեցին բարեմաղթանքներ։ Իսկ Երևանի խորհրդանշան՝ բանալիի մոտ անցկացրեցին ֆլեշմոբ՝ շնորհավորելով աշխարհի բոլոր կանանց։