Մայրաքաղաքում Մարտի 8-ի առիթով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորել են նաև հեծանվորդները
Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առիթով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին շնորհավորել են նաև հեծանվորդները:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված նախաձեռնության շրջանակում «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա»-ի մարզիկները տոնական ուղերթի ընթացքում հանդիպած բոլոր կանանց և աղջիկներին նվիրել են վարդեր՝ Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկների հետ միասին:
Նմանատիպ անակնկալի են արժանացել նաև միջոցառմանը միացած կին հեծանվորդները: