100.000 դրամ տուգանք՝ թարմ բողկի փաստաթղթերը չլրացնելու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սպայկա» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։ «Ժողովուրդ»–ը պարզեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ին «Գրինհաուզ» ընկերության անունով հայտարարագրվել է թարմ բողկ, սակայն փոխադրող «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մաքսային մարմնի կողմից սահմանված ժամանակահատվածում համապատասխան փաստաթղթերը չի ներկայացրել։
Արդյունքում փոխադրողի քայլը գնահատվել է իբրև Հայաստանի մաքսային օրենսդրության խախտում, ինչի համար «Սպայկային» ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է 100 հազար դրամի չափով»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։