51579 դիտում
10:35 13-10-2017
140.000 դրամ աշխատավարձ ստացող Մանվել Ջավադյանն ունի 14 մլն դրամ, 28.000 դոլար և 21.000 եվրո. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական Մանվել Ջավադյանը, ով 8 տարի է, ինչ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարն է, պարզվում է՝ այդքան էլ քիչ միջոցներ չունի:
Նա պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի` ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ և MercedesBenzS 500 մակնիշի ավտոմեքենա:
40-ամյա Ջավադյանի դրամական միջոցները կազմում են 14 մլն դրամ, 28 հազար դոլար և 21 հազար եվրո: Եվ այս եվրոների ու դոլարների ֆոնին նկատենք, որ Ջավադյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր ամսական խղճուկ աշխատավարձը` 140 հազար դրամի չափով:
Նշենք, որ Ավան վարչական շրջանը համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդավայրը, այս պատճառով էլ նա «այլ» աչքով է նայում այդ թաղամասին: Իսկ ինչպես հայտնի է` Մանվել Ջավադյանը Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է:
Ի դեպ, Ջավադյանը տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն է Ավանի թաղային հեղինակությունը՝ ավտարիտետը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2681 դիտում
09:07 20-02-2021
Դատախազության՝ ավելի քան 600 հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյաների աշխատանքի արդյունքը չի երևում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են