Էրդողանն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են Սիրիայի հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդելը հեռախոսազրույց են ունեցել, որի գլխավոր թեման եղել է Սիրիայի հակամարտությունը, ինչպես նաև այնտեղ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյայի:
Վերջիններս վերահաստատել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
Նրանց համոզմամբ՝ ռուսական ուժերի և սիրիական բանակի գործողությունները Հալեպից դեպի հյուսիս մտահոգող են: Թագավոր Սալմանը և Էրդողանը կոչ են արել դադարեցնել ռմբակոծությունները քաղաքացիական շրջաններում՝ շեշտելով, որ դրանով վատթարացնում են հումանիտար իրավիճակը: