211652_close_icon

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ակադեմիկոս Յուրի Սարգսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ

views-count1282 դիտում article-date 12:07 09-02-2016
ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Միջազգային ճանաչման արժանացած Ձեր աշխատանքների ու աշխատությունների շնորհիվ գիտությունը հարստացել է հիմնարար հետազոտություններով եւ հայտնագործություններով: Ծանրակշիռ է Ձեր գիտական վաստակը հատկապես մեքենագիտության եւ ռոբոտատեխնիկայի ասպարեզում,իսկ Ձեր հարուստ գիտամանկավարժական գործունեությամբ նպաստել եք գիտական մտքի առաջընթացին եւ Հայաստանում ճարտարագիտական կրթության զարգացմանը: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, նոր հաջողություններ եւ ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր