211652_close_icon
views-count1079 դիտում article-date 14:16 29-01-2016

Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ունենալով հրաշալի ձայնային տվյալներ եւ հիանալի տիրապետելով կատարողական մշակույթին ու բեմական արվեստին` տասնամյակներ շարունակ Դուք փայլուն կերպով ներկայացնում ու հանրայնացնում եք թե՛ հայկական, թե՛ համաշխարհային օպերային երաժշտությունը: Աշխարհի խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում հնչած Ձեր` 20-րդ դարի լավագույն տենորներից մեկի ձայնը, հարուստ երգացանկն ու տպավորիչ դերերգերը հանդիսատեսի համար նորովի են բացահայտել հայտնի ստեղծագործությունները` Ձեզ իրավամբ արժանացնելով համաշխարհային ճանաչման եւ օպերային արվեստը գնահատողների անկեղծ հիացմունքին: Այսօր էլ շարունակվում է Ձեր անմնացորդ նվիրումն արվեստին ու երաժշտությանը, եւ Ձեր ղեկավարությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հաջողությամբ ու ոգեւորությամբ արվեստասերներին է ներկայացնում համաշխարհային մշակույթի գանձարանը: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ ստեղծագործական շարունակական վերելք»:

Նմանատիպ նյութեր