211652_close_icon
views-count1255 դիտում article-date 18:16 25-01-2016

Նախագահը շնորհավորել է լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին՝ հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ: «Ձեր կյանքը հայրենիքին անմնացորդ ծառայելու բացառիկ օրինակներից է: Դուք Ձեր երջանկահիշատակ ամուսնու և զինակցի՝ Գևորգ Վարդանյանի հետ միասին վաղուց արդեն լեգենդար հերոսներ եք, որոնց անցած ճանապարհով, նվիրվածությամբ և նկարագրով ոգեշնչվում են բազմաթիվ երիտասարդ հայրենասերներ: Մենք հպարտանում ենք Ձեզ նման հայրենակիցներով: Խոնարհվելով Ձեր վաստակի առջև՝ կրկին շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մաղթում առող¬ջություն և արևշատություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: Հանրապետության Նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել Գոհար Վարդանյանի հետ՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել նրան:

Նմանատիպ նյութեր