211652_close_icon
views-count1580 դիտում article-date 19:49 08-12-2015

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին

Դեկտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանի այրուն՝ Գոհար Վարդանյանին: Երկրորդ համաշխարհային պատերազմում կերտած հաղթանակի, ինչպես նաև Արցախի անկախության կայացման և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական հետախուզության ստեղծման գործում անչափ բարձր գնահատելով Գևորգ և Գոհար Վարդանյանների դերակատարությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վստահություն է հայտնել, որ նրանց հերոսական կերպարները մատաղ սերնդին հայրենասիրության ոգով դաստիարակելու արժանի և լավագույն օրինակներ են: Որպես երախտագիտություն հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Մարշալ Բաղրամյան» հուշամեդալով է պարգևատրել տիկին Վարդանյանին և նրան մաղթել քաջ առողջություն և անսպառ եռանդ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր