Յակուտիայում 11-րդ օրը գտել են անտառում մոլորված 3-ամյա աղջկան
ՌԴ Յակուտիայի 3-ամյա բնակչուհի Կարինա Չիկիտովան տանից հեռացել էր շան հետ` հյուրընկալելու հորը, ով ապրում է կողքի գյուղում: Սակայն հայրը տանը չէր եղել և աղջիկը որոշել էր փնտրել նրան անտառում:
Բանն այն է, որ այդ ճանապարհը փոքրիկն անցել էր բազմաթիվ անգամ և մայրը հանգիստ էր: Սակայն ավելի ուշ, երբ պարզվել էր, որ 3-ամյա աղջիկը մոլորվել և չի վերադարձել, մայրը մեղադրում էր ինքն իրեն, որ թույլ էր տվել մենակ հեռանալ փոքրիկ աղջկան այդքան հեռու:
Մի քանի օր փրկարարները չէին դադարեցնում որոնողական աշխատանքները և միայն 11-րդ օրը աղջիկը գտնվել էր: Պարզվել էր, որ գիշերները նա իր շան հետ էր քնել` այդպիսով տաքացնելով միմյանց, իսկ ցերեկները շունը իր հաչոցով վախեցրել էր գիշատիչներին, որոնք բավականին շատ են այդ անտառներում:
11-րդ օրը շունը հայտնվել էր տան բակում, երեխայի ծնողները զարմացել էին և կարծել, որ աղջիկն արդեն մահացել է և այդ պատճառով շունը թողել, վերադարձել է, սակայն շունը վազել էր դեպի անտառ, իսկ մարդիկ նրա հետևից:
Նրանք աղջնակին հայտնաբերել էին բարձր խոտերի մեջ: Փոքրիկը ողջ և առողջ էր: Նա պատմել էր, որ սնվել է հատապտուղներով և խոտերով:
Յակուտիայում այժմ մոլորված փոքրիկ աղջկա և շան մասին հիշեցնող արձան են կանգնեցրել: