Փրկարարները գտել են Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում մոլորված 21- ամյա քաղաքացուն
Օգոստոսի 12-ին, ժամը 07:05-ին Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում քաղաքացու որորնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են: Տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 07:35-ին փրկարարները «Ջուխտակ վանք»-ի մոտակայքում անվնաս գտել են Ռ. Մ.-ին (1997թ.):
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացի է մոլորվել Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել էին 10 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից:
Ժամը 01:22-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին: