Հյուսիսային Կորեան Օբամային անվանել է արևադարձային անտառում մոլորված կապիկ
Հյուսիսային Կորեան հիստերիայի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ երկիրը զրկվեց ինտերնետային հասանելիությունից: Դրանում Փխենյանը մեղադրում է ԱՄՆ-ին, իսկ երկրի կառավարությունում Օբամային անվանել են կապիկ, որը մոլորվել է արևադարձային անտառում:
«Օբաման երբեք չի հետևում իր խոսքերին և պահում է իրեն այնպես, կարծես լինի կապիկ՝ արևադարձային անտառում»,-մեջբերում է Asssociated Press-ը Հյուսիսային Կորեայի ազգային անվտանգության պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքերը:
Իր հերթին Վաշինգտոնը հերքում է միջադեպին իր մասնակցությունը: