Անկարան նախազգուշացրել է ՄԱԿ-ին, որ կհրաժարվի Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցություններից, եթե Սիրիայի քրդերը, ովքեր միավորվել են ընդդիմությանը, մասնակցեն Ժնևում կայանալիք խաղաղ գործընթացին, տեղեկացրում է Взгляд-ը:
Foreign Policy-ն է նշում է, որ ՄԱԿ-ի աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան հրաժարվում է Ժողովրավարական միություն քրդական կուսակցության հետ բանակցելուց, իսկ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Դավոսից անմիջապես մեկնում է Անկարա, որպեսզ համոզի թուրքական իշխանություններին շարունակել մասնակցել Սիրիայի հարցով բանակցություններին, նույնիսկ եթե դրանց մասնակցեն սիրիացի քրդերը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի խետքարտուղար Ջոն Քերրին պատրաստվում է Սաուդյան Արաբիայի իշխանություններին ու Սիրիայի ընդդիմության առաջնորդներին համոզել, որպեսզի չբոյկոտեն Էր Ռիադում բանակցությունները:
Անկարան հայտարարում է, թե Սիրիայի քրդերի մասնակցությունը բանակցություններին սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: