ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Իրանի միջուկային հարցով բանակցություններից
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր երկիրը կարող է այլևս չմասնակցել Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցություններից, թե չհաջողվի ձեռք բերել միջուկային զենք չստեղծելու երաշխիք:
«Համաձայնագիրըն պետք է արևեմտյան պետություններին իրավունք տա համոզվելու, որ Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, իսկ եթե Իրանը խաբի, Միացյալ նահանգները և նրա դաշնակիցները պետք է բավականաչափ ժամանակ ունենան համապատասխան արձագանք տալու այդ քայլին»,-ասել է Օբաման:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահն առաջարկել էր Իրանին 10 տարով սառեցնել իր միջուկային ծրագիրը: