Ավստրիան Սիրիայի հարցով բանակցություններից առաջ անվտանգությունը ուժեղացնելու միջոցառումներ է ձեռնարկում
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում իրականացված ահեբեկչություններից հետո Ավստրիայի իշխանությունները անվտանգության բարձր միջոցառումներ են անցկացնում Սիրիայի ճգնաժամի հարցով միջազգային բանակցություններից առաջ, տեղեկացնում է Reuters-ը:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ բանակցությունները տեղի են ունենալու՝ չնայած Փարիզում տեղի ունեցած սարսափելի իրադարձություններին, և հավելյալ անվտանգության միջոցառումներ են անցկացվում:
Վերջին պաշտոնական տվյալներով՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին զոհ է գնացել 150-ից ավելի մարդ, ևս 200-ից ավելի մարդ վիրավորվել է: Փարիզի ոստիիկանությունը հայտնել է ահաբեկիչներից 8-ի ոչնչացման մասին, որոնցից 7-ը մահապարտի գոտիներ էին կապել: