ԱՄՆ-ում առատ ձյան ու ձնաբքի հետևանքով զոհվել է 8 մարդ
Միացյալ Նահանգների արևելյան շրջաններին վրա հասած ձնաբքի ու ձնամրրիկի հետևանքով զոհերի թիվը 8-ի է հասել, հաղորդում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ եղանակային անոմալ պայմանների պատճառով Հյուսիսային Կառոլինա, Թեննեսսի և Քենթաքի նահանգներում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 5 մարդ:
Երկրի 9 նահագներում՝ Մերիլենդում, Վիրջինիայում, Թեննեսսիում, Քենթաքիում, Հյուսիսային Կառոլինայում, Ջորջիայում, Փենսիլվանիայում, Արևմտյան Վիրջինիայում և Դելավերում հայտարարվել է արտակարգ դրություն: