Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով կա 15 զոհ, 220 տուժած. ձյան շերտը գերազանցել է 2,5 մետրը
Ճապոնիայի հյուսիսում ձյան առատ տեղումների հետևանքով կան զոհեր: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Ֆուկուի պրեֆեկտուրայում ձյան շերտը հասել է 2,8 մետր բարձրության, իսկ Նիիգատայում՝ 2,5 մետրի:
Նշվում է, որ զոհերի թիվը կազմում է առնվազն 15 հոգի, ևս 222-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Մարդիկ զոհվել կամ տուժել են տների տանիքները մաքրելիս, նշում է աղբյուրը: