211652_close_icon
views-count1876 դիտում article-date 16:45 24-01-2026

Աֆղանստանում առատ ձյան և հորդառատ անձրևների հետևանքով 3 օրում ավելի քան 60 մարդ է զոհվել

Աֆղանստանում տեղացած առատ ձյան և հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 61 մարդ, շաբաթ օրը հայտնել է տարերային աղետների դեմ պայքարի վարչությունը։

«Վերջին երեք օրվա ընթացքում ձյան և անձրևի հետևանքով զոհերի ու ավերածությունների նախնական տվյալները․ 61 զոհ, 110 վիրավոր և 458 տուն մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է», — նշված է Աֆղանստանի տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչության (ANDMA) հաղորդագրությունում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

ANDMA-ի հրապարակած քարտեզի համաձայն, մարդիկ զոհվել են հիմնականում երկրի կենտրոնական և հյուսիսային նահանգներում՝ չորեքշաբթիից ուրբաթ ընկած ժամանակահատվածում։

Նմանատիպ նյութեր