211652_close_icon

Ճապոնիայում ձյան առատ տեղումների հետևանքով 45 մարդ է զոհվել

views-count508 դիտում article-date 15:00 07-02-2026
2026 թվականի փետրվարի 7-ին Ճապոնիայում ուժեղ ձյան տեղումների պատճառով մոտ 45 մարդ մահացել է, հայտնում են պաշտոնական աղբյուրները։

Այս ճգնաժամը երկրի հյուսիսային ու արևմտյան շրջաններում սկսվել է հունվարի կեսերից սկսած, երբ ձյան առատ տեղումներ գրանցվել են մի քանի անգամ։ Ուրբաթ օրից հյուսիսում սկսված նոր ձնաբուքն ավելի է սրել իրավիճակը։

Փոթորկի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել է մոտ 585 մարդ, որոնցից 187-ը ծանր վիրավորներ են։

Այս մասին վիճակագրությունը տրամադրել է Ճապոնիայի հրշեջ ծառայությունը։
 

Նմանատիպ նյութեր