Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխել գովեստի խոսքեր է ասել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Տուխելը նշել է, որ բոլորը կարող են օրինակ վերցնել Հայաստանի հավաքականի խաղացողից աշխատանքի հանդեպ նրա վերաբերմունքի հարցում:
«Այսպիսի ֆուտբոլիստի համար միայն երազել կարելի է: Հենրիխը օրինակ է ծառայում բոլորի համար: Իմ համար մեծ արտոնություն է նրա մարզիչ լինելը: Ամեն օր նոր բան եմ սովորում նրանից:
Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և նա դեռ չի բացահայտել իր ամբողջ ներուժը: Բացի այդ, նա յուրահատուկ է, խելացի, նրբանկատ անձնավորություն», ասել է Տուխելը: