Տոմաս Տուխել. «Բորուսիայի» ներկայիս հաջողությունների հիմքում Յուրգեն Կլոպն է
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը Եվրոպայի Լիգայի որակավորման 4-րդ փուլում նորվեգական «Օդդի» հետ մրցավեճից առաջ հայտարարել է, որ թիմի ներկայիս հաջողությունները նախկին մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքի արդյունքն է:
«Մենք «Բորուսիայում» շարունակում ենք Յուրգեն Կլոպի սկսած գործը: Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ հաղթանակը բոոլոր հնարավոր տարբերակներից միակն էր, քանի որ մինչ իմ գալը ակումբում թոփ-մակարդակի աշխատանք է արվել», ասել է Տուխելը:
Նշենք, որ «Օդդ»-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 22:30-ին: