Տոմաս Տուխել. Գրոսկրոյցի վարքագիծը հիասթափեցնում է
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը դժգոհ է մնացել թիմի կիսապաշտպան Կևին Գրոսկրոյցի վարքագծից, որը իր հիասթափությունն էր [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/31/60792/]հայտնել[/url] ակումբի վերաբերմունքից:
«Նման վերաբերմունքը հիասթափեցնում է: Արդեն երկրորդ անգամ Կևինը տան աղբը դուրս է բերում: Մենք այդպես մեզ չենք պահում», ասել է Տուխելը:
Իր հերթին, իրավիճակը մեկնաբանել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
«Չեմ հասկանում, ինչի մասին է խոսում, մենք Կևինի հետ միշտ կապի մեջ ենք: Հիմա քննարկելու բան չկա: Եթե նա գտնում է, որ պետք է հանդիպել և զրուցել, ապա մենք պատրաստ ենք», ասել է Ցորկը: