Տոմաս Տուխել. Մեծ բավականություն եմ ստանում Մխիթարյանի խաղից. տեսանյութ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Վոլֆսբերգի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/07/61265/]հաղթանակից[/url] (5:0) հետո առանձնացրել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Մխիթարյանը իսկական պրոֆեսիոնալի ակնառու օրինակ է: Ուրախ եմ, որ իմ թիմում նման ֆուտբոլիստ կա:
Իմ համար մեծ հաճույք է դիտել նրա խաղը, աշխատել նրա հետ և հետևել նրա տաղանդին», ասել է Տուխելը: