211652_close_icon

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է

views-count2031 դիտում article-date 10:22 14-01-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ուժեղ քամիներ են: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում սաստիկ բուք է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր