211652_close_icon
views-count2241 դիտում article-date 09:59 29-01-2014

Սաստիկ բուք է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհահատվածում, Գնդևազ-Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շջաններում տեղում է անձրև`Իջևանում, Կապանում և Մեղրիում: Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիս- Սիսիան հատվածում: Միջպետական ճանապարհի Հ -43 Մ-2 – Գնդևազ- Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով: Սաստիկ բուք է Արթիկ - Ալագյազ, Մ 2 Երևան- Երասխ-Գորիս- Մեղրի ավտոճանապարհի 170-173 կմ (Զանգեր–Սիսիան) հատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր