211652_close_icon
views-count5358 դիտում article-date 10:15 06-01-2016

ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում, առկա է բուք և մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սիսիան-Զանգեր և Նորատուս գյուղի ավտոճանապարհները, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները: Արագածոտնի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց Ձորի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաք առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում առկա է բուք: ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր