211652_close_icon
views-count30674 դիտում article-date 10:36 14-01-2014

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում. տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում`(Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Արմավիր, Եղվարդ, Սևան, Կոտանք, Հրազդան, Արտաշատ, Մասիս, Արարատ, Գավառ, Մարտունի,Վարդենիս, Եղեգնաձոր, Մեղրի, Լաչին) : Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր