Հնդկական օդանավը հարկադիր վայրէջք է կատարել առնետի պատճառով
Մումբայից Լոնդոն թռչող Air India ավիաընկերությանը պատկանող օդանավը թռիչքից որոշ ժամանակ անց վերադարձել է Մումբայի օդանավակայան, երբ ուղևորները առնետ են նկատել և ասել այդ մասին հայտնել անձնակազմին, հաղորդում է Associated Press-ը:
Անձնակազմը չի հայտնաբերել առնետին, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով որոշել է վերադառնալ օդանավակայան, իսկ ուղևորներին Լոնդոն են տեղափոխել այլ օդանավով: