Ավարտվել է Իրանից Ռուսաստան հարստացված ուրանի դուրսբերումը
Ռուսաստանն ավարտել է Իրանից հարստացված ուրանի պաշարների դուրսբերման գործընթացը, որն իրականացվել է Իրանի և միջազգային «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով դիվանագիտական իրազեկ աղբյուրին:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ հարստացված ուրանը ծրագրվում է դուրս բերել Իրանի տարածքից մինչև տարեվերջ:
Նա նշել էր, որ խոսքը գնում է ավելի քան 8,5 տոննա հարստացված ուրանի մասին: Դրա դիմաց Թեհրանը կստանա բնական ուրան՝ մոտ 140 տոննա: