Իրանից ՌԴ հարստացված ուրանի դուրսբերման համաձայնագիրը պատրաստ կլինի մինչև տարեվերջ. աղբյուր
Մոսկվայի և Թեհրանի միջև Իրանի հարստացված ուրանը դուրս բերելու վերաբերյալ համաձայնագիրը կարող է պատրաստ լինել ստորագրման մինչև 2015 թվականի վերջը: Այդ մասին հայտնել է ռուս բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը:
«Պայմանագիրը մշակման փուլում է գտնվում, իսկ «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչները կանոնավոր կերպով այցելում են Իրան: Համապատասխան համաձայնագիրը պատրաստ կլինի, հավանաբար, մինչև տարեվերջ»,-նշել է աղբյուրը: