211652_close_icon
views-count22608 դիտում article-date 11:53 20-12-2015

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 39-ամյա վարորդը Opel-ով գլորվել է ձորը. նրա դին դուրս են բերել փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` դեկտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքեխվյան փողոցի 25 շենքի բնակիչ, 39-ամյա Տիգրան Սարգսյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199.5 կմ հատվածում` Շաքի գյուղի վարչական տարածքում, իր վարած Opel Astra մակնիշի 72 AA 772 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ճանապարհի աջակողմյան ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ. Սարգսյանը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը: Մահացածի դին ձորից դուրս են բերել փրկարարներն ու ոստիկանները: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արիս Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր