30900 դիտում
15:41 03-09-2021
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ իրանական բեռնատարը մոտ 600 մետր գլորվել է ձորը․ վարորդի դին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, սեպտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Մեղրի-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում իրանական համարանիշներով բեռնատարը, որի մակնիշը պարզվում է, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 600 մետր մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ձորից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները քաղաքացիների օգնությամբ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է Իրանի քաղաքացու անձնագիր։ Ու հիմա պարզվում է՝ դա արդյո՞ք մահացածինն է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)