211652_close_icon
views-count33789 դիտում article-date 10:36 25-04-2019

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 57-ամյա վարորդը Ջաջուռի ոլորաններում Opel-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին ու գլորվել ձորը. նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 25-ն, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Արտաշես Հակոբյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 OT 291 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ի Ջաջուռի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, որից հետո դին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազաբալոնը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր